ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերագույն ռադան պաշտոնանկել է Ուկրաինայի նախագահին

Գերագույն ռադան պաշտոնանկել է Ուկրաինայի նախագահին
22.02.2014 | 23:14

Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հրաժարական չի տալու և երկրում կատարվածը որակել է պետական հեղաշրջում: «Ես չեմ պատրաստվում ստորագրել Գերագույն ռադայի ընդունած օրենքները, որովհետև դրանք լեգիտիմ չեն, ոչ էլ հրաժարական եմ տալու»,- ասել է նա Խարկովի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ի պատասխան՝ Գերագույն ռադան քվեարկությամբ պաշտոնանկ է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նշանակել է նախագահի արտահերթ ընտրություններ՝ մայիսի 25-ին։

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ