ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քեթրին Էշթոնը կբանակցի ԵՄ-ին ասոցացման հարցը Կիևում

Քեթրին Էշթոնը կբանակցի ԵՄ-ին ասոցացման հարցը Կիևում
24.02.2014 | 18:14

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երկօրյա այցով մեկնում է Կիև: Նա հանդիպելու է ՈՒկրաինայի ժամանակավոր ղեկավարությանը քննարկելու քաղաքական ճգնաժամին և տնտեսության կայունացմանը վերաբերող հարցեր: Կիրակի օրը ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր, որ վերսկսելու է եվրոպական ընտանիք վերադառնալու բանակցություններն Արևմուտքի հետ:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ