ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«ՈՒկրաինան մարտի դաշտ չէ»

«ՈՒկրաինան մարտի դաշտ չէ»
26.02.2014 | 14:09

ԱՄՆ-ն պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե ՈՒկրաինան հակամարտության դաշտ չէ Արևմուտքի և Արևելքի համար: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ՈՒիլյամ Հեյգն էլ Քերրիի հետ բանակցություններից հետո նույնպես խոսել է ի պաշտպանություն ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության` այն մտահոգության ֆոնին, թե Ռուսաստանի հետ սերտ կապված երկրին կարող է սպառնալ հեղաշրջումը:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ