ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շվեյցարիան կսառեցնի Յանուկովիչի հաշիվները

Շվեյցարիան կսառեցնի Յանուկովիչի հաշիվները
28.02.2014 | 12:03

Շվեյցարիայի կառավարությունը բանկերին հորդորել է զգույշ լինել ուկրաինական միջոցների հետ: Դաշնային խորհուրդը որոշում է ընդունել, որով սառեցվում է Յանուկովիչի` Շվեյցարիայում եղած ցանկացած հաշիվ:
Նշենք, որ երեկ ՈՒկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկը Յանուկովիչին մեղադրել է պետական գանձարանը թալանելու մեջ: «Վերջին երեք տարիներին ՈՒկրաինայի ֆինանսական համակարգից օֆշորային հաշիվներ է տեղափոխվել ընդհանուր գումարով 70 մլրդ դոլար», -ասել է Յացենյուկը:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես