ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յանուկովիչին 10 տարվա ազատազրկում է սպասում

Յանուկովիչին 10 տարվա ազատազրկում է սպասում
02.03.2014 | 13:00

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ստուգում է Վիկտոր Յանուկովիչի գործողություններում հանցագործության առկայությունը` նախատեսված Ուկրաինայի քրեական օրենսգրքի Հոդված 109-ով (սահմանադրական կարգի բռնի փոփոխությունների, տապալմանն ուղղված գործողություններ կամ պետական իշխանության գրավում): Այս հոդվածը նախատեսում է պատիժ` ազատազրկում մինչև 10 տարի:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ