ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Առավոտյան ժամը 7-ին Վիտկոն կգրոհի

Առավոտյան ժամը 7-ին Վիտկոն կգրոհի
03.03.2014 | 23:51

Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն Ղրիմում գտնվող ուկրաինական ստորաբաժանումներին ներկայացրել է մինչև վաղը տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ը (Երևանի ժամանակով ժամը առավոտյան 7-ը) Ղրիմի իշխանություններին ենթարկվելու, հեռանալու կամ հանձնվելու վերջնագիր։ Փոխծովակալը հայտարարել է, որ պահանջը չկատարելու դեպքում ուկրաինական ստորաբաժանումները կենթարկվեն ռազմական գրոհի։

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ