ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

7 երկիր կօգնի ՈՒկրաինային

7 երկիր կօգնի ՈՒկրաինային
03.03.2014 | 23:03

ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Կանադան և Իտալիան մտադիր են Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ ֆինանսական օգնություն հատկացնել ՈՒկրաինային` ըստ այդ երկրների ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության, որը հրապարակել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը։ «Մենք ուշադիր հետևում ենք ՈՒկրաինայի իրավիճակին։ Մենք միասնական ենք մեր որոշման մեջ՝ հզոր ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- նշված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ