ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Դա Մոսկվային քարտ-բլանշ չի տալիս նացիստական ոգով անշլյուսի համար»

«Դա Մոսկվային քարտ-բլանշ չի տալիս նացիստական ոգով անշլյուսի համար»
04.03.2014 | 19:10

Բրիտանական լրատվամիջոցները ևս ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման մեջ տեսնում են սառը պատերազմի վերսկսման հնարավորություն և նշում են, որ Ուկրաինայի ճգնաժամը կարող է դառնալ ամենամեծ սպառնալիքը Եվրոպայի անվտանգությանը: The Telegraph-ը գրում է, որ թեպետ Ռուսաստանի անհանգստությունը Ղրիմում իր ռազմակայանների և ռուսալեզու բնակչության համար հիմնավոր ու հասկանալի է, «դա Մոսկվային քարտ-բլանշ չի տալիս նացիստական ոգով անշլյուսի համար»:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ