ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Պուտինին` «Թաթարներին մենակ չենք թողնի»

Էրդողանը Պուտինին` «Թաթարներին մենակ չենք թողնի»
08.03.2014 | 11:59

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին կոչ է արել պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները: «Ես Ռուսաստանի նախագահի հետ քննարկել եմ Ղրիմի իրադարձությունները և ասել նրան, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները` այնպես, ինչպես նա պաշտպանում է Ղրիմում ռուսական մեծամասնության և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները»: Էրդողանն ասել է, թե Թուրքիան Ղրիմի թաթարներին «ծանր վիճակում մենակ չի թողնի»:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ