ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յանուկովիչը ողջ է և ասուլիս է տվել

Յանուկովիչը ողջ է և ասուլիս է տվել
11.03.2014 | 22:42

ՈՒկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրությունները ապօրինի են: «Իշխանության ցանկացած մարմին, որ կձևավորվի այդ ընտրությունների արդյունքում, լեգիտիմ չի լինի»,-գտնում է նա: Կիևից հեռանալուց հետո ՈՒկրաինայի նախկին նախագահը արդեն երկրորդ անգամ է Դոնի Ռոստովում ասուլիս տալիս լրագրողներին:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ