ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԲ-ն 3 միլիարդ դոլար է տրամադրում ՈՒկրաինային

ՀԲ-ն 3 միլիարդ դոլար է տրամադրում ՈՒկրաինային
11.03.2014 | 22:43

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պատրաստ է 3 միլիարդ դոլար տրամադրել ՈՒկրաինային՝ աջակցելու, որպեսզի երկիրը բարեփոխումներ ու զարգացման ծրագրեր իրականացնի: «Մենք պատրաստ ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին այս դժվար պահին և հույս ունենք, որ երկրում իրավիճակը շուտով կկայունանա»,- Վաշինգտոնում հայտարարել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ