ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

18.2 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանին՝ ԱՄՀ-ից

18.2 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանին՝ ԱՄՀ-ից
11.03.2014 | 22:44

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է 127.6 միլիոն ԱՄՆ դոլար 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը»:

ԱՄՀ-ի հաղորդագրության համաձայն՝ ծրագրի նպատակն է սատարել Հայաստանում տնտեսական աշխուժության վերականգնմանը, աղքատության նվազեցման ուղղությամբ հետագա առաջընթացին, գնաճի կայունացմանը, հարկաբյուջետային և արտաքին մյուս խոցելիությունների մեղմելուն:
Այս հաստատումը տալիս է շուրջ 18.2 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու հնարավորություն, մնացած գումարն ըստ փուլերի կտրամադրվի ծրագրի ընթացքում` ելնելով ծրագրի կիսամյակային ուսումնասիրություններից:
«2010–13 թթ. երկարաձգվող ֆինանսավորման և երկարաձգվող վարկավորման ծրագրերի շրջանակում Հայաստանը կայուն կատարողական է դրսևորել: Սակայն պահպանվում են աճի և գնաճի տատանողականությունը, արտաքին ընթացիկ հաշվի մեծ պակասուրդը և դեռևս բարձր են աղքատության և գործազրկության ցուցանիշները: Հիմնադրամի հետ նոր 38-ամսյա ծրագրի նպատակն է իշխանություններին օժանդակել նշված մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի համար միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությունը պահպանելու հարցում»,- գործադիր խորհրդում Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո ասել է նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը:
«Աճը խթանող կառուցվածքային բարեփոխումները ևս առանցքային դեր կկատարեն նոր ծրագրում` հաշվի առնելով Հայաստանը դինամիկ զարգացող շուկայի վերափոխելու նպատակը: Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանը սահուն միացումը և զուգահեռ Եվրամիության հետ առևտրի աճը և մյուս կապերի զարգացումը, կարևոր կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական հոսքերի և ներդրողների դիվերսիֆիկացում ապահովելու տեսանկյունից»,- հավելել է Շաֆիկը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ