ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերագույն Ռադան կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները

Գերագույն Ռադան կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները
11.03.2014 | 22:55

Գերագույն Ռադան դիմել է ՈՒկրաինայի անվտանգության երաշխավոր պետություններին՝ կոչ անելով պահպանել ՈՒկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու գոյություն ունեցող սահմանները: Դիմումի ընդունմանը կողմ է քվեարկել 263 պատգամավոր:

ՈՒկրաինայի Գերագույն Ռադան դիմում է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությանն ու Հյուսիսային Իռլանդիային, ԱՄՆ-ին՝ խնդրելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ասվում է փաստաթղթում: Գերագույն Ռադան կոչ է արել «կիրառել բոլոր հնարավոր դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու ռազմական միջոցառումները՝ անհապաղ դադարեցնելու ագրեսիան ու պահպանելու անկախությունը, ինքնիշխանությունը ու գոյություն ունեցող սահմանները»:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ