ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արսենի Յացենյուկը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Արսենի Յացենյուկը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
13.03.2014 | 19:12

ՈՒկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել, որով վերականգնել է նախկին իշխանությունների կասեցրած եվրաինտեգրման ուղղությունը, որոշման օգտին քվեարկել է 252 պատգամավոր. անհրաժեշտ է եղել առնվազն 226 քվե։

ՈՒկրաինացի պատգամավորներն առաջարկում են երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին լիազորել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ