ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը կարող է համոզել Սիրիայի իշխանություններին

Իրանը կարող է համոզել Սիրիայի իշխանություններին
16.03.2014 | 12:52

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին միջսիրիական բանակցություններին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան: «Իրանը տարածաշրջանի առավել ազդեցիկ երկրներից է և կարող է կարևոր դեր խաղալ, այդ թվում նաև՝ համոզել Սիրիայի իշխանություններին՝ ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել Ժնևի կոնֆերանսում: Այս առումով կարևորվում է Լահդար Բրահիմիի այցն Իրան»,-նշել է Պան Գի Մունը: Բրահիմին Իրան կժամանի այս կիրակի:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ