ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուս սենատորը Ղրիմի մասին բանաստեղծություն է գրել Օբամայի համար

Ռուս սենատորը Ղրիմի մասին բանաստեղծություն է գրել Օբամայի համար
21.03.2014 | 16:54

Սենատոր Անատոլի Լիսկովը հորինել է բանաստեղծություն, որում նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել չխոչընդոտել Ղրիմի մուտքը ՌԴ կազմ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիսկովն իր բանաստեղծությունն ընթերցել է Դաշնային խորհրդի նիստում, որում ընդունվել են Ղրիմը ՌԴ-ին միավորելու մասին օրենքներ:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ