ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պերեսը հարցազրույց է տվել Նովրուզ Բայրամի առիթով

Պերեսը հարցազրույց է տվել Նովրուզ Բայրամի առիթով
21.03.2014 | 23:02

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Իսրայելի և Իրանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման կոչ է արել՝ ասելով, որ հրեական պետությունը դեմ է պատերազմին: Նա հարցազրույց է տվել Երուսաղեմում «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության՝ «Ռադիո Ֆարդա»-ին՝ մահմեդական Նովրուզ Բայրամ տոնի առիթով: Պերեսն ասել է, որ սահմաններում չպետք է անհանգստություն լինի, Իսրայելը երբեք նպատակ չի ունեցել պատերազմել Իրանի հետ կամ հարձակվել այդ երկրի վրա:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ