ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յուլիա Տիմոշենկո. «Ես պարզապես պարտավոր եմ առաջադրվել»

Յուլիա Տիմոշենկո. «Ես պարզապես պարտավոր եմ առաջադրվել»
28.03.2014 | 11:21

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու։ Նա կդիմի մարտի 29-ին կայանալիք «Բատկիվշչինա» («Հայրենիք») կուսակցության համագումարին՝ առաջադրվելու հարցում աջակցություն ստանալու համար։ «Ես պարզապես պարտավոր եմ առաջադրվել»,- ասել է 53-ամյա Տիմոշենկոն։ ՈՒկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ