ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը գոհ է Մոլդովայի պահվածքից

ԱՄՆ-ը գոհ է Մոլդովայի պահվածքից
30.03.2014 | 18:24

«Մենք շատ ենք հպարտանում, որ անցած շաբաթ ՄԱԿ-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ը և Մոլդովան միասին կանգնած էին` ընդդեմ Ղրիմի բռնակցման և ի պաշտպանություն ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը` Մոլդովա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ