ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

23 թեկնածու՝ ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում

23 թեկնածու՝ ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում
03.04.2014 | 14:09

ՈՒկրաինայի ԿԸՀ-ն գրանցել է նախագահական ընտրություններում առաջադրված 23 թեկնածուների։ Գրանցման ժամկետը լրանում է վաղը, ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին։ Վերլուծաբանները հիմնական մրցակիցներ են համարում միլիարդատեր, Մայդանին մեծ աջակցություն ցուցաբերած Պյոտր Պորոշենկոյին և նախկին վարչապետ, վերջերս բանտից դուրս եկած Յուլիա Տիմոշենկոյին։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ