ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խարկովում 70 «անջատողականներ» են կալանավորվել

Խարկովում 70 «անջատողականներ» են կալանավորվել
08.04.2014 | 18:49

ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ յոթ տասնյակ «անջատողականներ» են կալանավորվել Խարկովում տեղական վարչակազմի շենքը գրաված ռուսամետ ակտիվիստներից ազատելու «հակաահաբեկչական» գործողության ընթացքում: Քաղաքի կենտրոնը փակ է, չի աշխատում հասարակական տրանսպորտը: ՌԴ արտգործնախարարությունը զգուշացրել է ՈՒկրաինայի իշխանություններին՝ դադարեցնել մարտական գործողությունները երկրի ներսում, որոնց հետևանքով կարող է «քաղաքացիական պատերազմ» բռնկվել:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ

ers">ԳործընկերներՀետադարձ կապ