ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուհանին Ալիևին առաջարկել է Իրանի միջնորդությունը Ղարաբաղի հարցում

Ռուհանին Ալիևին առաջարկել է Իրանի միջնորդությունը Ղարաբաղի հարցում
10.04.2014 | 13:34

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին առաջարկել է իր երկրի միջնորդությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ համաձայնություն ձեռք բերելու հարցում, հաղորդել են իրանական լրատվամիջոցները:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ