ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը կարող է դառնալ Եվրոպայի վստահելի և երկարատև գործընկերը

Իրանը կարող է դառնալ Եվրոպայի վստահելի և երկարատև գործընկերը
14.04.2014 | 17:43

Իրանը մտադիր է ավելի մեծ դեր խաղալ գազի համաշխարհային շուկայում, սակայն չի ցանկանում մրցակից դառնալ Ռուսաստանի համար՝ հայտարարել է ԻԻՀ արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն:

«Մենք ցանկանում ենք հետագայում ավելի մեծ դեր խաղալ գազի համաշխարհային շուկայում։ Իրանն այսօր ունի բնական գազի ամենամեծ պաշարներն աշխարհում։ Մենք աշխատում ենք գազատարի շինարարության լայնածավալ նախագծի վրա, որի միջոցով «կապույտ վառելիքն» Իրանի հարավից կմատակարարվի հյուսիս-արևմուտք՝ դեպի Թուրքիայի սահման։ Իսկ այնտեղից մենք կկարողանանք արտահանել Արևմուտքի երկրներ»,- ասել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ Թեհրանը ժամանակին պայմանագրեր է կնքել շվեյցարական և իսպանական ձեռնարկությունների, Shell ընկերության հետ, սակայն պայմանագրերը չի հաջողվել իրագործել՝ միջազգային պատժամիջոցների պատճառով։ «Մենք չենք ցանկանում լինել Ռուսաստանի մրցակիցը։ Մենք գիտենք, որ եվրոպացիների գազի պահանջարկն ավելանում է, և ցանկանում ենք ստանալ շուկայի մեր բաժինը։ Իրանը կարող է դառնալ Եվրոպայի վստահելի և երկարատև գործընկերը»,- նշել է Նեմաթզադեն։

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ