ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հասան Ռուհանի. «Մենք որևէ երկրի վրա հարձակվելու ցանկություն չունենք, սակայն… »

Հասան Ռուհանի. «Մենք որևէ երկրի վրա հարձակվելու ցանկություն չունենք, սակայն… »
19.04.2014 | 16:09

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ռազմական գործողությունների ցանկություն չունի, սակայն պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանվել: Ռուհանին ասել է, որ վեց տերությունների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակ Թեհրանը ի լուր աշխարհի հայտարարել է՝ «մենք որևէ երկրի վրա հարձակվելու ցանկություն չունենք, սակայն ամենայն խստությամբ կարձագանքենք Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի»:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ