ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թվիթերը արգելափակեց Էրդողանին անհաճո երկու միկրոբլոգ

Թվիթերը արգելափակեց Էրդողանին անհաճո երկու միկրոբլոգ
21.04.2014 | 20:57

Թվիթեր սոցիալական ցանցը արգելափակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնող երկու միկրոբլոգներ։

Որոշումը կայացվել է սոցիալական ցանցի ղեկավարության և Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո։
Թվիթերի ղեկավարությունը պարզաբանել է, որ որոշման համար հիմք է հանդիսացել դատարանի որոշումը։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ