ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կլիչկոյին գրանցել են որպես քաղաքապետի թեկնածու

Կլիչկոյին գրանցել են որպես քաղաքապետի թեկնածու
26.04.2014 | 11:13

Կիևի քաղաքային տարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է «УДАР» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին` որպես քաղաքապետի թեկնածու: Կլիչկոն առաջինն է, ով գրանցվել է Կիևի քաղաքապետի ընտրություններում՝ որպես թեկնածու:

Ավելի վաղ Կլիչկոն հրաժարվել էր ՈՒկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցությունից` Պյոտր Պորոշենկոյի օգտին: Նշենք, որ ՈՒկրաինայում նախագահական և Կիևի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ