ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վերշբոու․ «ՆԱՏՕ-ն պետք է քննարկի Ռուսաստանին որպես թշնամի դիտարկելու հարցը»

Վերշբոու․ «ՆԱՏՕ-ն պետք է քննարկի Ռուսաստանին որպես թշնամի դիտարկելու հարցը»
02.05.2014 | 13:31

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է քննարկի Ռուսաստանին որպես թշնամի դիտարկելու հարցը։

Նրա խոսքով՝ վերջին 20 տարիների ընթացքում դաշինքը փորձել է գործընկերային հարաբերություններ ձևավորել, մինչդեռ պաշտոնական Մոսկվան ՆԱՏՕ-ին ընդունում է որպես թշնամի, այդ դեպքում պետք է վերանայել Ռուսաստանին որպես գործընկեր ընդունելու հարցը։

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ