ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վատիկանը հրադադարի կոչ է հնչեցրել

Վատիկանը հրադադարի կոչ է հնչեցրել
13.07.2014 | 13:30

Վատիկանը կոչ է արել աշխարհի տարբեր անկյուններում հակամարտող ու պատերազմող կողմերին հրադադար հաստատել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ժամանակ։
Հոգևորականները խնդրել են նաև եզրափակիչ խաղի ժամանակ 1 րոպե լռությամբ հարգել աշխարհում ծավալվող պատերազմների պատճառով զոհվածների հիշատակը։

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ