ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շտապեք, ժամանակը չի սպասում

Շտապեք, ժամանակը չի սպասում
15.07.2014 | 12:40

Հրավիրում ենք Հայաստանի պետական կառույցների ուշադրությունը, գործելու քիչ ժամանակ է մնացել՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել, որով արգելվում է պետական կառույցների և քաղաքային իշխանությունների համար գնել արտասահմանյան արտադրության մեքենաներ:
Խոսքը ոչ միայն ծառայողական մեքենաներին է վերաբերում, այլև հասարակական տրանսպորտին, շինարարական տեխնիկային: Պատկերացրի՞ք աղետի չափերը:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ