ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանացիները վնասել են Աշխարհի գավաթը

Գերմանացիները վնասել են Աշխարհի գավաթը
21.07.2014 | 11:02

Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վնասել են Բրազիլիայում նվաճած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը: Հաղթանակը տոնելիս նրանք գավաթից ոչ մեծ հատված են կոտրել: Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը ասել է. «Մի փոքր հատված է պոկվել, ահավոր չէ, մեր վարպետները կնորոգեն»:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ