ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամերիկյան զինվորները չեն ներգրավվի ՈՒկրաինայի հակամարտության մեջ

Ամերիկյան զինվորները չեն ներգրավվի ՈՒկրաինայի հակամարտության մեջ
26.07.2014 | 11:59

Չարժե, որ ամերիկյան զինվորականները խառնվեն ուկրաինական հակամարտությանը: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը: «Մենք հասկանում ենք, որ կա ագրեսոր և զոհ: Զոհը ՈՒկրաինան է, որը գրոհում են արդեն հինգ ամիս շարունակ: Մեր պատասխանը եղել է պատժամիջոցները, և մենք դրանք կխորացնենք: Մենք աշխատում ենք մեր եվրոպական գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանն առավել բարձր գին վճարի», -ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ