ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Պորոշենկոն «հիմնականում համաձայն են»

Պուտինն ու Պորոշենկոն «հիմնականում համաձայն են»
03.09.2014 | 14:54

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել: «Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել, թե ինչ առաջնահերթ քայլեր պետք է կատարել երկրի հարավ-արևելքում արյունահեղությունը հնարավորինս շուտ դադարեցնելու մասին»,- ասել է Պեսկովը ու հավելել, որ հնարավոր լուծումների վերաբերյալ նրանց տեսակետները «հիմնականում համընկնում են»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ