ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին չի հետաքրքրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայտարարված մրցույթը:
«Երբևէ չեմ մտածել այդ մրցույթին մասնակցելու մասին, հիմա էլ չեմ մտածում»,- մեր հարցին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՀՀ դատավորի թեկնածուների շարքում շրջանառվում է նաև իր անունը, այսպես արձագանքեց նա:
«Եթե մարդիկ կլինեն, որոնք կդիմեն և կհաղթահարեն մրցութային փուլը, ես նրանց մաղթում եմ բարի երթ այդ խիստ պատասխանատու պաշտոնում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: