«Հարթակ» թերթը գրում է.
«Երեկ Երևանի մթերային խանութներում կատարած շրջագայության ժամանակ պարզեցինք, որ 0,5 լիտրանոց օղիները, որոնք մի քանի փոքր խանութներում և «ՙԵրևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում են 470-500 դրամով, մնացած խանութներում 700 դրամից էլ թանկ արժեն. -Ինչո՞ւ է օղին վաճառվում մինչև 500 դրամով, երբ 250-300 դրամ է ծախսվում դրա ակցիզի, իսկ 250 դրամից էլ ավելի շշի, խցանի ու ավելացված արժեքի հարկի մուծման և աշխատուժի վրա: Այդ դեպքում ո°րն է արտադրողի շահույթը: Ստացվում է, որ օղու բիզնեսով զբաղվող գործարարներն աշխատում են վնասով,-հարցրեցի Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանին:
-Օղին էժան գնով (մինչև 500 դրամով) վաճառելու համար տնտեսվարողները սկսել են այդ խմիչքի արտադրման համար նախատեսված սպիրտը պատրաստել տեղական ցորենից (3 կգ ցորենից ստացվում է 1 լիտր օղու սպիրտ): Նշված եղանակով էժան գնով օղի թորողները կամ արտադրողները, որոնց մեծ մասն աշխատում է հիմնականում ստվերում, չի մուծում նաև սահմանված հարկերն ու արտադրման հետ կապված այլ ծախսերը: Պատրաստած խմիչքն էլ այս հենքի վրա ստացվում է պահանջվող չափանիշներին ոչ համապատասխան, ինչի շնորհիվ էլ այն էժան է իրացվում, - ասաց Ա. Հարությունյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: