ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ահմեդ Դավութօղլի. «Մենք գրեթե աղաչում էինք Ասադին, բայց նա անտարբեր մնաց»

Ահմեդ Դավութօղլի. «Մենք գրեթե աղաչում էինք Ասադին, բայց նա անտարբեր մնաց»
13.09.2014 | 15:19

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մտերմանալը Բաշար Ասադի ռեժիմի հետ կարող է բացասական ազդեցություն ունենալ Սիրիայում իրավիճակի վրա և հանգեցնել Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական իսլամական խմբավորման մտերմանալուն:
Դավութօղլին հիշեցրել է, որ պաշտոնական Անկարան ժամանակին Սիրիայի նախագահին բազմիցս կոչ է արել բարեփոխումներ սկսել: «Մեր կոչերը հնչում էին 8-9 ամիս: Սակայն մեզ չլսեցին: Մենք գրեթե աղաչում էինք Ասադին, բայց նա անտարբեր մնաց: Դամասկոսի հետ համագործակցությունը կարող է վտանգավոր լինել»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Նրա խոսքով՝ եթե Սիրիայում փորձեն Եգիպտոսի նման ավտորիտար ռեժիմ ստեղծել, Թուրքիան դեմ հանդես կգա: «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ ես որևէ սխալ չեմ տեսնում: Ամբողջ խնդիրը միջազգային վստահության դեֆիցիտի մեջ է»,- ասել է Դավութօղլին:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ