ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպության հավաք՝ Ծաղկաձորում

ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպության հավաք՝ Ծաղկաձորում
13.09.2014 | 19:07

Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն ընթանում է ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ:
Հավաքն առավելապես ունի գախափարախոսական ուղղվածություն։ Այս 2 օրերի ընթացքում անցկացվել են «Ով է Գարեգին Նժդեհը մեզ համար» և «Երիտասարդության ակտիվության կարևորությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրերով քննարկումներ, «Միասնական երիտասարդության կարևորությունը հայ իրականության մեջ» թեմայով դասախոսություն։
Սեպտեմբերի 13-ին հավաքի մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի, Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ:
Իր խոսքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց երիտասարդական կառույցի նոր անդամների ներկայությունն ու ակտիվ գործունեությունը կուսակցական աշխատանքում, ինչպես նաև խոսեց կուսակցությունում իրենց գործում կայացած և մրցունակ մասնագետների անհրաժեշտության մասին: Իր հերթին տիկին Պողոսյանը կարևորեց երիտասարդների և հատկապես կանանց ու աղջիկների ներգրավվածության մեծացումը կուսակցությունում:
Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով անդրադարձ կատարվեց Արարատի մարզի տարածաշրջանային հիմնախնդիրներին, երկուստեք առաջարկվեցին և քննարկվեցին հնարավոր լուծման որոշակի ուղիներ: Պատգամավորները խոսեցին սահմանադրական բարեփոխումների, ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նման հավաքների ընթացքում Հանրապետական կուսակցության ԵԿ հին և նոր անդամները փոխանակվում են փորձով, քննարկում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրներն ու փորձում միասնաբար դրանց լուծման ելքեր գտնել:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ