ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սպիտակ տան աշխատակիցները տարհանվել էին

Սպիտակ տան աշխատակիցները տարհանվել էին
20.09.2014 | 11:46

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ժամանակավորապես տարհանել են Սպիտակ տան աշխատակիցներին՝ այն բանից հետո, երբ անհայտ անձը փորձել է թափանցել շենքից ներս: Դա տեղի է ունեցել նախագահ Բարաք Օբամայի՝ Սպիտակ տնից դուրս գալուց անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձը թռել է ցանկապատից վրայով և գնացել դեպի Սպիտակ տան արևմտյան կողմը: Օրինախախտը ձերբակալվել է:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ