ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գտնվել են 30 ալպինիստների մարմինները

Գտնվել են 30 ալպինիստների մարմինները
28.09.2014 | 11:57

Փրկարարները հայտնաբերել են 30 ալպինիստների մարմինները, ովքեր անհետացել էին Օնթաքե լեռան հրաբխի ժայթքումից հետո: Նախնական զննումը ցույց է տվել, որ ալպինիստների սիրտը չի բաբախում և շնչառությունը կանգ է առել, սակայն Ճապոնիայում մահվան մասին պաշտոնական հաստատում տրվում է բժշկական զննությունից հետո միայն:
Չնայած հրաբխի ժայթքմանը, Օնթաքե լեռան վրա փրկարարական աշխատանքները շարունակվել են: Ընդամենը հինգ ժամում օդերևութաբանները արձանագրել են 313 հրաբխային երկրաշարժ, որից 240-ը տեղի է ունեցել ժայթքման առաջին երկու ժամում:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ