ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
28.09.2014 | 17:25

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀԱՊԿ-ում նախագահող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթություններին:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ