ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վստահության ճգնաժամ ԱՄՆ-ում

Վստահության ճգնաժամ ԱՄՆ-ում
17.10.2014 | 00:35

The Washington Post թերթի ու ABC հեռուստաընկերության հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն ամենացածրն է կառավարման վեց տարիների ընթացքում: Հիմա գործող նախագահին վստահում է ամերիկացի ընտրողների միայն 40 %-ը: Սակայն չի բարձրացել նաև Օբամայի մրցակիցների՝ հանրապետականների վարկանիշը, ինչը խոսում է քաղաքական էլիտայի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ