ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են այցը

Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են այցը
19.10.2014 | 16:46

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանել էին տարածաշրջան՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությանը: Համանախագահներին միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմ ՈՒորլիքը չի եկել, սակայն պատվիրակության մեջ կա ԱՄՆ-ի ներկայացուցիչ: Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ Հայաստանում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանում համանախագահները քննարկում են ունեցել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները քննարկել են հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնած Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր:
Համանախագահները վերագնահատել են նախագահների՝ Սոչիի և ՈՒելսի վերջին հանդիպումները՝ արձանագրելով շփման գծի երկայնքով իրավիճակի կայունացում ամռանը առաջացած լարվածությունից հետո: Նրանք հույս են հայտնել, որ հրադադարի ռեժիմի վերջին խախտումները չեն սրի իրավիճակը: Նախագահների հետ հանդիպումից բացի, համանախագահները մասնակցել են ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը հայ-ադրբեջանական սահմանին: Սահմանի երկու կողմերում հանդիպում են ունեցել տեղական պաշտոնյաների և հրամանատարների հետ՝ ճեպազրույց ունենալով անվտանգության հարցերի շուրջ: Համանախագահները կողմերին կոչ են արել քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել բռնությունից, մասնավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ:
Հավարտ այցի՝ միջնորդները Երևանում մամուլի հաղորդագրություն են տարածել. «Երկու մայրաքաղաքներում էլ միջնորդները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` Փարիզում այս ամիս կայանալիք հանդիպման նախապատրաստման հարցը»:
Համանախագահները կոչ են արել կողմերին խուսափել իրադրության թեժացմանը նպաստող քայլերից և զերծ մնալ բռնարարքներից` նախ և առաջ քաղաքացիական անձանց նկատմամբ:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ