ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կառավարությունն իր հիմնավորումն ունի

Կառավարությունն իր հիմնավորումն ունի
24.10.2014 | 00:34

«Բռնության զոհերի փոխհատուցման մասին» օրինագիծը ոչ միայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, այլև հասարակության մեջ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու այլ դեպքերում կարելի է, իսկ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների անդամներին փոխհատուցում չի նախատեսվում։ Իսկապես, ինչո՞ւ, հարցրինք արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։ «Չէի ցանկանա օրինագիծը կապել որևիցէ դեպքի կամ հանցագործության հետ։ Ավելին, մեր դիրքորոշումը կապված չէր առանձին դեպքի, առավել ևս Մարտի 1-ի հետ։ Կառավարության դիրքորոշումը հետևյալն է. օրենքի նախագծի հետ կապված կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են նախագծում առկա օրենսդրական լուծումներին, նախագիծը մի շարք հարցերի պատասխան չի տալիս։ Այդ պատճառով էլ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։ Այսինքն, մենք մեր դիրքորոշումը ձևակերպելիս չենք շեշտել որևէ կոնկրետ դեպք կամ հանցագործություն»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ