ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ջերմուկը՝ մագիստրանտների ուշադրության կենտրոնում

Ջերմուկը՝ մագիստրանտների ուշադրության կենտրոնում
24.10.2014 | 12:15

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի միջև համագործակցությունը սկսվել է 2007 թվականին: Հիմնական երկկողմ պայմանագիրը համագործակցության մասին կնքվել է 2009 -ին: Բոլոնյան ծրագրի շրջանակում 2010 թ. համագործակցության ծրագիրն ընդլայնվել է:

Այսօր ճարտարապետների միությունում տեղի ունեցավ «Ջերմուկ առողջարանային և զբոսաշրջային քաղաքի զարգացման հեռանկարները» թեմայով երկու կողմերի մագիստրանտների նախագծերի ցուցահանդես-սեմինարը:
Ցուցահանդեսին ներկայացված է յոթ նախագիծ՝ չորսը Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի, և երեքը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրանտների կողմից:
Հայկական կողմի (Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյան, Հայաստանի ԻԿՈՄՈՍ-ի նախագահ Գագիկ Գյուրջյանը, այլք) և ֆրանսիական կողմի (Սյուզան Մոնո) ներկայացուցիչները իրենց ելույթներում պատմեցին ուսանողների աշխատանքների, նախագծերի մասին: Երկու բուհերի ուսանողները մեկ տարի ժամկետով փոխանակման սկզբունքով սովորում են գործընկեր բուհում՝ պահպանելով այնտեղ ստացած կրեդիտներն ու գնահատականները:
«Բուհերի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը, ինչպես նաև՝ նոր համագործակցությունների հաստատումը մեր համալսարանի ռազմավարական ուղղություններից մեկն է և գտնվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանի ուշադրության կենտրոնում»,- մեր զրույցի ժամանակ ասաց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ