Բժիշկներն ախտորոշել են Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներին, որ հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ: Նախագահի վատ զգացողության պատճառը եղել է սիգմայաձև աղիքի բորբոքումը: Բժիշկների խոսքերով՝ 61-ամյա նախագահի առողջական վիճակը կայուն է: Կիրշները բուժման կուրս է անցնում:
Նա հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին՝ վարակի կասկածով: