ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Եռյակում միմյանց հետ հայտարարություններո՞վ են խոսում

Եռյակում միմյանց հետ հայտարարություններո՞վ են խոսում
10.11.2014 | 12:44

ՀԱԿ-ը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:
Սա պատասխանն է ԲՀԿ-ի նոյեմբերի 6-ի հայտարարության, որում խոսվում էր Հայաստանի մարզերում միասնական գրասենյակներ ձևավորելու մասին: ՀԱԿ-ն իր հայտարարությամբ հորդորել է յուր դաշնակցին. «Միասնական գրասենյակների ձևավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար»: Այսինքն՝ ԲՀԿ-ն այլևս կամ գոնե հիմա, այս փուլում հանրահավաքների սիրտ չունի: Կամ էլ՝ «դուխ»: Կամ գուցե հրահա՞նգ:
Ակնհայտ է, որ ոչիշխանականների ներսում տարաձայնություններն այնքան շատ են, որ դրանք պայթում են փոխադարձ հայտարարությունների տեսքով, այլ ոչ թե քննարկվում ներսում: Այս պարագայում մի քանի հարցեր են ծագում, որոնք անհնարին է չհնչեցնել: Ինչո՞ւ է ՀԱԿ-ի համար կարևոր ԲՀԿ-ի հետ լինելը, եթե նրանք տարբեր մարտավարության կողմնակիցներ են: Ինչո՞ւ ՀԱԿ-ը հանրահավաքներ չի հրավիրում, եթե վստահ է այդ մարտավարության հաջողության մեջ: Ինչո՞ւ ԲՀԿ-ն իր դաշնակցից անկախ և առանց նրա հետ համաձայնեցնելու է հայտարարություններ անում եռյակի գործունեությանը վերաբերող հարցերի մասին: Եվ վերջապես՝ իսկ որտե՞ղ և ո՞ւմ հետ է «Ժառանգությունը» այս պարագայում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 32569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ