ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողները կուղևորվեն Արևմտյան Հայաստան

«Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողները կուղևորվեն Արևմտյան Հայաստան
20.11.2014 | 16:37

Նոյեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովը: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:

Ծրագրի մասնակիցներն այն երիտասարդներն էին, ովքեր ծրագրեր, թարմ գաղափարներ էին առաջարկել 2015-ին կյանքի կոչելու համար:
Մինչև նոյեմբերի 17-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում երիտասարդներն ուղարկել էին իրենց առաջարկ-գաղափարները, որոնք ներկայացվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին: «Հետաքրքիր է իմանալ, թե մեր այսօրվա երիտասարդությունն ինչքանով է հետաքրքրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներով և ինչ առաջարկներ ունի: Բացի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից իրականացվելիք աշխատանքներից, մեր երիտասարդները նույնպես ունեն թարմ գաղափարներ և մտքեր, որոնցից լավագույնները կներառվեն 2015-ի ծրագրում: Այս միջոցառումը դուրս է կուսակցական շրջանակներից: Այն հնարավորություն է տալիս արտահայտվել բոլոր երիտասարդներին` անկախ կուսակցական պատկանելությունից»,-նշեց պարոն Ավագյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը խոսեց տեղեկատվական, քարոզչական մեքենայի կարևորության մասին: «Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք փոխանցում հաջորդ սերունդներին, ինչ գործիքներ են նրանց տրամադրում միջազգային հարթակներում հանդես գալու համար, ինչ պատկերացումներ են ձևավորվում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ»,-ասաց Հայկ Դեմոյանը:
Փաստարկ ծրագրի ղեկավար Տարոն Պարսամյանը նշեց. «Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին տրամադրել երիտասարդական թարմ գաղափարներ, հնարավորություն ընձեռել ցանկացած երիտասարդի սեփական կարծիքը լսելի դարձնել: Ես փորձագետ չեմ, ուղղակի կարծում եմ, որ ցանկացած երիտասարդի ձայն պետք է լսելի լինի նման իրադարձության վերաբերյալ»:
Մրցութային հանձնաժողովն ընտրեց լավագույններին: Վերջիններս ստացան մրցանակներ, իսկ հաղթողը` ուղևորության հնարավորություն դեպի Արևմտյան Հայաստան:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ