ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է

Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է
11.12.2014 | 15:37

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից բացառիկ հաջողություն են ունեցել:

2013 թվականին Հայաստանի յոթ բուհեր նշված ծրագրերի շրջանակում մասնակցել են շուրջ երկու տասնյակ նախագծերի, այդ թվում 8 ծրագրի համար հայաստանյան բուհերն ընտրվել են որպես համակարգող: Ընդգծելով, որ բուհերի միջազգայնացումն ու միջբուհական ուղղակի կապերի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, բարձրագույն կրթության ոլորտում՝ Ա. Աշոտյանը կարևորել է ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության շարունակականությունը:
Բարձր գնահատելով հայաստանյան բուհերի ակտիվությունը՝ Քլաուս Հաուպտը շեշտել է, որ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ ամենաբարձրն է: Նշելով, որ «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն արդեն ավարտվում են՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նախարար Ա.Աշոտյանին է ներկայացրել ԵՄ կողմից առաջարկվող «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որը հայաստանյան բուհերի համար միջազգային կապերի ընդլայնման նոր հնարավորություն է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությանը, ինչպես նաև մեկնարկող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ