ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պուտինը, Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը, Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը հեռախոսազրույց են ունեցել
18.12.2014 | 13:07

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը ՈՒկրաինայում և պայմանավորվել են քննարկումները նույն ձևաչափով առաջիկայում ևս շարունակել:
Կողմերը որպես առաջնահերթություն կարևորել են գերիների փոխանակում կազմակերպելը և զորքերի հետքաշումը շփման գծից:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ