ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Եվս 100 երիտասարդ միացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը

Եվս 100 երիտասարդ միացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը
23.12.2014 | 13:36

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրեց ևս 100 երիտասարդ:

Երիտասարդներին անդամատոմսերը հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Վերջինս ողջունեց և շնորհավորեց կուսակցականներին:
Երիտասարդական կառույցի ղեկավարը 2 կարևոր հատկանիշ ցանկացավ տեսնել ՀՀԿ-ական անդամատոմս ստացած երիտասարդների մեջ` ազնվություն և նվիրվածություն: «Ազնվություն այն հարաբերություններում, որ ստեղծում եք, որովհետև առանց դրա հնարավոր չի լինելու մեր աշխատանքը և նվիրվածություն այն գործունեությանը, որն իրականացնում ենք: Ահա սրանք են 2 կարևորագույն կետերը, քանի որ ցանկացած միջոցառում, ցանկացած նախաձեռնություն կյանքի է կոչվում բացառապես այն երիտասարդների միջոցով, ովքեր համալրում են ՀՀԿ շարքերը: Հայաստանի հանրապետական կուսակցությունը հասարակական բարձր ակտիվություն է կարողանում ցույց տալ, երբ մենք համախմբված ենք, երբ առաջարկները կառուցողական են և նպատակային: Այդ դեպքում առաջին հայացքից անհաղթահարելի թվացող հարցերը դառնում են հաղթահարելի»,-նշեց Կարեն Ավագյանը:
Նա հույս հայտնեց, որ միասնական աշխատանքն անպայման կունենա իր արդյունավետ հետևանքները:

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ