ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հռոմի պապը Սուրբծննդյան ուղերձում խաղաղության կոչ է արել

Հռոմի պապը Սուրբծննդյան ուղերձում խաղաղության կոչ է արել
26.12.2014 | 13:22

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբծննդյան Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձում ՈՒկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել: «Պետք է ուղի գտնել եղբայրական հարաբերությունները վերականգնելու և զինադադարի համար: Շատերը ՈՒկրաինայում տառապում են»,- Վատիկանում հավատացյալներին ուղղված ելույթում ասել է Հռոմի պապը: Նա հույս է հայտնել, որ հակամարտությունները կկարգավորվեն նաև աշխարհի մյուս մասերում, մասնավորապես` Մերձավոր Արևելքում: «Անհրաժեշտ է խաղաղության հասնել ողջ Մերձավոր Արևելքում` սկսելով այն վայրերից, որտեղ ծնվել է Հիսուսը»,- հավելել է Հռոմի պապը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ ծննդյան նախօրեին մեծ պատարագից առաջ հեռախոսով զրուցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների պատճառով իրենց տները լքած քրիստոնյա փախստականների հետ: Իրաքի հյուսիսում գտնվող քրիստոնյա փախստականների ճամբարի բնակիչների հետ հեռախոսազրույցի ժամանակ, պոնտիֆիկոսը նրանց հետ կատարվածը համեմատել է Քրիստոսի ծննդյան պատմության հետ, քանի որ նրանք ստիպված են եղել փախչել` այս աշխարհում նրանց համար տեղ չլինելու պատճառով: «Օրհնում եմ ձեզ և ձեր կողքին եմ: Շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ ծննդյան կապակցությամբ»,- ասել է Հռոմի պապը: Այնուհետ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոսը հավատացյալների ու բարձրաստիճան հոգևորականների առաջ անդրադարձել է քրիստոնյա փախստականներին առնչվող հարցերին:
«Աշխարհն ունի սիրո, ջերմության ու համբերության կարիք»,- ասել է նա` ևս մեկ անգամ կոչ անելով քրիստոնյաներին չլքել Մերձավոր Արևելքը: Հազարավոր ուխտագնացներ նույն օրն այցելել են Բեթղեհեմի Քրիստոսի Ծննդյան տաճար: Տաճարի կողքին կանգնեցված է եղել տոնածառ, փակցված է եղել պաստառ, որի վրա արաբերեն ու անգլերեն գրվել է՝ «Միակ բանը, որ ուզում եմ Սուրբ ծննդին, արդարությունն է»:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ